90 տարի անց նավը վերադարձել է, որն անհետացել էր Բերմուդյան եռանկյունում

Կուբայի մերձափնյա պահակախումբը Կարիբյան ծովում հայտնաբերել է մի նավ, որը շուրջ մեկ դար առաջ ընկել էր Բերմուդյան եռանկյունու մեջ։ Մայիսի 18-ին Կուբայի իշխանությունները հայտնել են Կարիբյան ծովում հին նավի հայտնաբերման մասին՝ առանց անձնակազմի։

Ըստ նրանց վկայությունների՝ գտնված նավն ամերիկյան հանրահայտ SS «Cotopaxi» շոգենավն է, որը Բերմուդյան եռանկյունում կորել էր 1925 թ. դեկտեմբերի 1-ին։

Կուբայի իշխանությունները գրանցել են շոգենավի հայտնվելու մասին դեռ մայիսի 16-ին, երբ այն երևացել է արևմուտքից՝ նավարկության համար արգելված գոտում։ Նավի անձնակազմի հետ կրկնվող անհաջող փորձերից հետո նավին ընդառաջ են գնացել Կուբայի մերձափնյա պահակախմբի երկու առագաստանավեր։ Հասնելով նպատակակետին՝ սահմանապահներն ապշել են. նավը շատ հին էր և ժանգոտված։

90 տարի անց նավը

Նրանք առավել շատ զարմացան, երբ բարձրացան նավամատույց. այնտեղ անձնակազմ չկար, և դատարկություն էր տիրում։ Ակնհայտ դարձավ, որ նավը լքված է եղել տասնամյակներ շարունակ։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հայտնաբերված շոգենավը կառուցվել է դեռ հարյուր տարի առաջ և Բերմուդյան եռանկյունու լեգենդի մի մասն է հանդիսանում։

Ամենայն հավանականությամբ, գտնված նավն այն նույն SS «Cotopaxi» է, որը խորհրդավոր կերպով անհետացել է 1925-ին։ Նավն ուսումնասիրելիս դրա մատույցում գտել են այն նավաստու օրագիրը, ով նավի անհետացման պահին ծառայում էր Clinchfield Navigation Company ընկերությունում։ Օրագրի՝ իրականությանը համապատասխանությունը հաստատել է կուբացի մասնագետ Ռոդոլֆո Կրուս Սալվադորը։

Նա պատմել է, որ օրագիրը մի շարք արժեքավոր վկայություններ է բովանդակում անձնակազմի առօրյայի մասին, սակայն, ցավոք սրտի, այնտեղ ոչինչ չի խոսվում նավի անհետացման վերաբերյալ։

Փաստաթղթում նկարագրվում են հետաքրքիր մանրամասներ, որոնք գրանցվել են մինչ նավի անհետանալը։ Վերջին գրառումն արվել է 1925-ի դեկտեմբերի 1-ին։ Հենց այդ օրը SS «Cotopaxi»-ն աղետի ազդանշան է տվել ու դադարել կապի մեջ գտնվելուց։ Այդ պահից ի վեր 90 տարի շարունակ նավից ոչ մի լուր չի ստացվել։

90 տարի անց նավը

1925-ի դեկտեմբերի 31-ին այն գրանցվեց անհետ կորած նավերի ցանկում և ընդգրկվեց Բերմուդյան եռանկյունու լեգենդի մեջ։ SS «Cotopaxi»-ն ծով է դուրս եկել Հարավային Կարոլինայի Չարլսթոն նավահանգստից 1925-ի նոյեմբերի 29-ին։ Նավարկման ժամանակ նավի վրա գտնվել են 32 նավաստիներ՝ կապիտան Մայերի գլխավորությամբ։

Շոգենավը պետք է 2340 տոննա ածուխ տեղափոխեր Կուբայի մայրաքաղաք՝ Հավանա, սակայն նավահանգստից դուրս գալուց երկու օր անց անհայտ պայմաններում կորել է։

Եվ քանի որ բեռնատար շոգենավի տեղակայման վերաբերյալ վերջին 90 տարում ոչ մի լուր չի եղել, Կուբայի Նախարարների միության փոխնախարար, գեներալ Աբելարդո Կոլոմեն խոստացել է, որ իր պետության իշխանությունները հատուկ հետազոտություն կիրականացնեն՝ բացահայտելու համար խորհրդավոր նավի գաղտնիքը։

Հիշեցնենք, որ Բերմուդյան եռանկյունին ընդգրկում է Բերմուդյան կղզիների, Մայամիի և Պուերտո Ռիկոյի տարածքները։ Այս տարածքում անհետ կորել են տասնյակ ինքնաթիռներ և նավեր, որոնց մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ։

Այս խորհրդավոր անհետացումների մեղավորներ համարում են գերբնական ուժերին՝ ընդհուպ մինչև այլմոլորակայիններ։ Սակայն այս տեսությունները գոյություն ունեն ժողովրդի շրջանում, իսկ գիտնականները դրանք չեն ընդունում և Բերմուդյան եռանկյունում բոլոր անոմալիաները բացատրում են մարդկանց կողմից սխալ նավագնացությամբ և հնարավոր բնական երևույթներով։