9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՊՆ

9 օր շրջափակման մեջ գտնված 2 զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից․ ՊՆ

9 օր շրջափակման մեջ գտնված կապիտան Արտյոմ Գևորգյանին և կրտսեր սերժանտ Արման Փիլոսյանին հաջողվել է դուրս բերել շրջափակումից:

Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նշենք, որ քիչ առաջ հայտնել էինք, ոչ Ջերմուկում դիմավորել են շրջափակման մեջ գտնված զինվորներին։

Հիշեցնենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: