Աշխարհ

4 գաղտնի կազմակերպություններ, որ ղեկավարում են աշխարհը

4 գաղտնի կազմակերպություններ, որ ղեկավարում են աշխարհը: Միլիոնավոր մարդիկ հավատում են, որ կան աշխարհի «էլիտա»-ից  կազմված որոշ խմբեր, որոնք ուզում են ամեն հնարավոր կերպով ազատվել ժողովրդավարությունից։

Նրանք կարող են ղեկավարել աշխարհն այն պատրանքով, թե մարդիկ ունեն ընտրության հնարավորություն, բայց, ի վերջո, միայն մի քանի հոգուց կազմված փոքրիկ խումբն է որոշում աշխարհի ճակատագիրը։

Եկեք տեսնենք՝ որոնք են 8 գաղտնի կազմակերպություններ, որ փորձում են կառավարել աշխարհը՝ թելադրելով իրենց կամքը։

Իլումինատներ

Իլումինատները, լինելով գաղտնի կազմակերպությունների շարքում, այդքան էլ գաղտնի չեն։ Առաջին իլումինատները հայտնվել են 1776 թվականին որպես գիտնականների ու փիլիսոփաների խումբ, ովքեր դեմ էին Հռոմի Կաթոլիկ եկեղեցուն։ Հետագայում նրանք շատացան, իսկ հիմա նրանց շարքում են հազարավոր մարդիկ։

Իլումինատներին են վերագրում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումները, Քենեդու սպանությունը և այլն։ Կարծիք կա, որ համաշխարհային այնպիսի աստղեր, ինչպիսիք Բիյոնսեն, Քանյե Ուեսթն ու Ջեյ Զին են, ևս այս կազմակերպության անդամներ են։

Մասոններ

Որքան էլ զարմանալի հնչի, մասոններն իրականում ասում են մարդկանց, որ նրանք մասոն են։ Նրանք ամենևին էլ չեն պահում գաղտնիությունը։ Միացյալ Նահանգներում մասոն կարող են դառնալ արական սեռի ներկայացուցիչները, իսկ Եվրոպայում՝ կանայք ևս։

Վատիկանն այն համոզմանն է, որ մասոնները Սատանայից ոչնչով չեն տարբերվում ու նրանք ծախում են իրենց հոգին՝ մահվանից հետո աստվածային կարգավիճակ ունենալու համար։ Անկախության հռչակագիրը կնքած մարդկանց մեջ 8 մասոն է եղել։

Օպուս Դեի

Օպուս Դեին համեմատաբար երիտասարդ գաղտնի կազմակերպություն է, որ հայտնի է դարձել Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» գրքի միջոցով։ Գրքում գրողը նկարագրում է նրանց՝ որպես գաղտնի ինֆորմացիայի հիմնական կրողներ, ովքեր ամեն բան անում են այն պաշտպանելու համար։ Օպուս Դեիին աջակցում են Կաթոլիկ եկեղեցու շատ առաջնորդներ, այդ թվում՝ Պապեր։

Կու-կլուքս-կլան

Այս մարդկանց նույնիսկ ներկայացնելու կարիք չկա. նրանք երկար պատմություն ունեն, հայտնի են իրենց ռասիզմով ու բռնությամբ։ Ամերիկայի Քաղաքացիական պատերազմից հետո Կլանը դարձավ ահաբեկչական զենք նոր երևան եկած Դեմոկրատական կուսակցության ձեռքին։

Պատերազմի արդյունքում սևամորթ ստրուկները պաշտոնապես ազատ արձակվեցին, բայց խմբի անդամները համոզեցին նրանց պինդ պահել ու չթողնել, որ ինտեգրվեն հասարակությանը։

Դժվար է հավատալ, որ Կու-կլուքս-կլանի նման սարսափելի մի բան մեր օրերում կարող է գոյություն ունենալ, սակայն իրականում այն դեռ գործում է 25 նահանգներում ու ունի շուրջ 8000 անդամ։ Այսօր Կլանն ունի հատուկ կայքեր, որտեղ ներկայացվում են ռասիստական ծրագրերը։

Կիսվել նյութով