Օգտակար

5 քայլ, որ կօգնի քեզ սոցցանցերում պաշտպանել երեխային վտանգից

5 քայլ, որ կօգնի քեզ սոցցանցերում պաշտպանել երեխային վտանգից

Համացանցը և երեխաները ոչ միշտ են լավ համադրություն

Շատ ծնողներ համացանցում հրապարակում են իրենց երեխաների լուսանկարները: Եվ բացի հարազատներից և ծանոթներից՝ այդ լուսանկարները կարող են տեսնել նաև հանցագործները։

Համացանցում հսկայական թվով հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց առկայությունն է, որոնք երեխաների լուսանկարներն օգտագործում են իրենց էրոտիկ երևակայությունները ցուցադրելու համար: Նրանց գտնել և պատժել շատ դժվար է:

Օր օրի համացանացում տարածում է գտնում թվային առևանգումը՝ սոցցանցերի էջերից երեխաների լուսանկարների գողություն և հետագայում դրանք որպես սեփական օգտագործում:

Օրինակ՝ Instagram-ում ուրիշների երեխաների լուսանկարները գողացողները ստեղծում են առանձին պրոֆիլներ դերային խաղերի մասնակցելու համար:

Նրանց գտնել կարելի է #babyrp, #adoptionrp և #orphanrp հեշթեգներով:

Եթե բացես այս հղումները, կգտնես հիասքանչ ժպտերես երեխաների հարյուր հազարավոր լուսանկարներ հորինված նկարագրություններով, թե նրանք քանի տարեկան են, ովքեր են նրանց մայրը, հայրը, ինչպես և որտեղ են նրանք խաղում, ինչ են սիրում, ինչ՝ ոչ այնքան:

Երբեմն հանցագործները ավելի հեռու են գնում: Նրանք պրոֆիլ են ստեղծում երեխայի անունից կամ նրա լուսանկարը դնում են տարբեր պորտալներում և մակագրում են սրտառուչ գրությամբ.

«Ես դժբախտ որբ եմ: Երազում եմ ինձ համար սիրող ընտանիք գտնել»:

Այդ ժամանակ երեխայի լուսանկարի տակ հայտնվում են պոտենցիոլ որդեգրողների մեկնաբանությունները՝ նույնպիսի խաղացողների:

Իսկ երբ գտնվում են խոշոր գումարի դիմաց երեխային իրական որդեգրել ցանկացողներ, նրանք սկսում են հետևել:

Դա անել շատ հեշտ է, քանի որ հաճախ ծնողները նշում են վայրը, որտեղ արվել է լուսանկարը կամ ինչ միջոցառման է երեխան պատրաստվում գնալ:

Իսկ դա շատ վտանգավոր է, քանի որ մի անգամ կարող է պատահել, որ երեխայիդ փնտրես այգում կամ դպրոցում, բայց չգտնես…

Ինչպես խուսափել վտանգից

1. Աշխատիր երեխաների լուսանկարները չհրապարակել սոցցանցերում կամ դա նվազագույնի հասցրու: Հատկապես լուսանկարները, որոնցում երեխան մերկ է:

2. Սահմանափակիր օտար մարդկանց հասանելիությունը քո էջին և հատկապես լուսնակարներին: Դրանցով մտերիմներիդ հետ կիսվիր անձնական հաղորդագրություններում կամ մասնագիտացված պաշտպանված պորտալներում:

3. Եթե չես կարող հրաժարվել համացանցում երեխայի լոււսանկարները հրապարակելուց, գոնե դա խելամիտ արա:

Լուսանկարի տակ երեխայի լրիվ անունը մի գրիր, մի նշիր այգին կամ դպրոցը, որտեղ նա հաճախում է կամ վայրերը, որտեղ նա հաճախ լինում է: Խուսափիր նրանից, ինչը կարող է մատնել երեխայի գտնվելու վայրը:

4. Լուսանկարների վրա թափանցիկ նիշեր դիր: Դրանք կարելի է ավելացնել ցանկացած ֆոտոխմբագրով կամ սմարթֆոնների համար հատուկ հավելվածի միջոցով:

5. Ընտանիքիդ անդամներին և ընկերներիդ խնդրիր հետևել այս կանոններին և քո երեխայի լուսանկարը չհրապարակել առանց քեզ հետ նախապես համաձայնեցնելու:

Կիսվել նյութով