5-րդ դասարանի աշակերտը կաթված է ստացել ուսուցչուհու և համադասարանցիների ծաղրի պատճառով

Դնեպր քաղաքի դպրոցներից մեկի 5-րդ դասարանի աշակերտը կաթված է ստացել համադասարանցիների և ուսուցչուհու կողմից ծաղրի ենթարկվելու պատճառով: Տղան ընտանիքի հետ Դոնբասից նոր է տեղափոխվել այդ դպրոց:

 Ուսուցչուհին ու համադասարանցիները փորձում էին ճնշել նորեկին, նրանք տղայի թույլ տված բոլոր սխալները գրանցում էին հատուկ օրագրի մեջ:

Իվանովի մոր խոսքով՝ դասղեկն անընդհատ իրեն ակնարկել է, որ չի ցանկանում, որպեսզի տղան իր դասարանում սովորի: Մայրը փորձել է հարթել իրավիճակը՝ սկզբում խոսելով դասղեկի, հետո՝ դպրոցի տնօրենի հետ:

Հունվարի 31-ին դպրոցի աշակերտները խնդրագիր են կազմել՝ ցանկանալով, որպեսզի նորեկը դասարանից հեռացվի: Նրանք սպառնացել են Իվանովին, ինչի արդյունքում տղան սկսել է թաքնվել համադասարանցիներից: Այս ամենից տեղյակ են եղել դպրոցի ամբողջ կոլեկտիվն ու ծնողական խորհուրդը:

Հայտնի է, որ օրերս Իվանովը դպրոցից զանգահարել է մորն ու ասել, որ իրեն նորից ծաղրում են: Դրանից հետո կապն ընդհատվել է: Հեռախոսազանգից հետո տղան կաթված է ստացել:

Միջադեպին հաջորդել է հատուկ ժողովը, որին ներկա են եղել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Նյութի աղբյուր՝ socialmedia.am