44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանի մուտքը

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պատերազմի երկրորդ տարելիցին ընդառաջ Եռաբլուր զինվորական պանթեոնում են հավաքվել, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների մուտքը Եռաբլուր թույլ չտան։

Նշենք, որ Փաշինյանն այժմ աշխատանքային այցով Ֆրանսիայում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ընդառաջ ծնողները նույն նպատակով կրկին Եռաբլուրում էին: Վաղ առավոտից ոստիկանական հսկայական ուժեր էին կենտրոնացել պանթեոնում:

Լուսաբացին՝ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանները քաշքշելով եւ բիրտ ուժ կիրառելով սկսեցին բերման ենթարկեցին զոհված զինծառայողների տասնյակ ծնողների, այդ թվում՝ կանանց:

Տեսանյութը ստորև