«43 օր անց ինքնազգացողությանս մեջ դրական տեղաշարժ ունեմ ». Ժիրայր Ոսկանյան (Տեսանյութ)

«43 օր անց ինքնազգացողությանս մեջ դրական տեղաշարժ ունեմ ». Ժիրայր Ոսկանյան (Տեսանյութ)

Ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով լրագրող Ժիրայր Ոսկանյանը նոր մանրամասներ է հայտնել իր առողջական վիճակի մասին:

«Ուզում եմ ասել, որ 43 օր անց վերջապես իմ ինքնազգացողության մեջ ունեմ դրական տեղաշարժ: Այս ամբողջ օրերի ընթացքում ես երբեք ինձ լավ չեմ զգացել, ինչպես զգում եմ այսօր:

Նախնական ախտորոշում ունեմ. խոսքը հանգուցավոր պոլիարթրիտ մասին ա: Նախօրեին ինձ ոտքի մկանի բիոփսիա արեցին, դրա պատասխանը մի քանի օրից լինելու է, դա վերջնական նախնական դիագնոզը կա՛մ հաստատելու է, կա՛մ հերքելու է»,- մասնավորապես նշել է նա:

Ինչպես արդեն հայտնել էինք, լրագրող Ժիրայր Ոսկանյանը մեկնել էր Մոսկվա: Նա մի քանի օր առաջ է վերադարձել Երևան:

Տեսանյութը ստորև