4 հայ գերիներ այսօր վերադարձել են Հայաստան

4 հայ գերիներ այսօր վերադարձել են Հայաստան

Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան, փոխանցում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն», — գրել է փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Նրա հաղորդմամբ` գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:

Ավելի վաղ` դեկտեմբերի 14-ին, Հայաստան էր վերադարձել 44 գերի: