354 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38550, գրանցվել է մահվան 10 դեպք

354 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 38550, գրանցվել է մահվան 10 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38550 դեպք, որոնցից 28997-ն` առողջացած, 738-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 8587 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 163.736 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 354

Առողջացածներ՝ 631

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1628

Մահվան դեպքեր՝ 10