339 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 32490, գրանցվել է մահվան 8 դեպք

339 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 32490, գրանցվել է մահվան 8 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Հուլիսի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 32490 դեպք, որոնցից 20729-ն` առողջացած, 581-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 10996 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 136.802 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 339

Առողջացածներ՝ 864

Բացասական թեստերի արդյունքներ՝ 776

Մահվան դեպքեր՝ 8