3,28 մլն դրամ՝ Կարեն Դեմիրճյանի բրոնզաձույլ արձանի պատվանդանի կառուցման համար

Երևանի ավագանու՝ այսօր կայացած նիստի ժամանակ ավագանին կողմ քվեարկեց Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման համար գումար հատկացնելուն: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ կտեղադրվի հայ քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի արձանը:

«3,28 մլն դրամ կհատկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Դեմիրճյանի արձանի պատվանդանի կառուցման աշխատանքների իրականացման համար»,-ասաց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

Նախնական հաշվարկների համաձայն` մեկ տարում Կարեն Դեմիրճյանի՝ 3.6-4մ բարձրությամբ բրոնզաձույլ արձանի և 1.40-1.6 մետր բարձրությամբ պատվանդանը պատրաստելու համար անհրաժեշտ է 54 մլն 237 հազար 500 դրամ:

Երևանի ավագանին որոշեց նաև քաղաքի բյուջեի եկամուտներն ու ծախսերն ավելացնել 6 մլն 900 հազար դրամով: