Մամուլ

3000 դոլարից մինչև 10.000 դոլար. կաշառք՝ բանակից ազատելու դիմաց

3000 դոլարից մինչև 10.000 դոլար. կաշառք՝ բանակից ազատելու դիմաց

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Վահե Մեջլումի Ներսիսյանը 2017թ. իր ծանոթ Արտակ Ալբերտի Զաքարյանից պարտքով վերցրել է 3.600 ԱՄՆ դոլար գումար, որից 600 ԱՄՆ դոլարը հետ է վերադարձրել, իսկ մնացած 3000 ԱՄՆ դոլարը խոստացած ժամկետում վերադարձնել չի կարողացել։

Այնուհետև՝ Արտակ Զաքարյանի առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ, 2017թ․ կեսերին նրա մոտ պատրանք է ստեղծել, թե իբր կարող է 10.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկ մասնագետներին կաշառք տալու և վերջիններիս կողմից Արտակ Զաքարյանի որդու` 2004 թվականի ծնված, նախազորակոչիկ Մերուժան Զաքարյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և փաստաթղթեր պատրաստելու միջոցով զորակոչային տարիքում լուծել Մերուժան Զաքարյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ դրդել է Արտակ Զաքարյանին իր միջոցով պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։

Արտակ Զաքարյանն ընդունել է Վահե Ներսիսյանի՝ առանձնապես խոշոր չափերով՝ 4.810.000 ՀՀ դրամին համարժեք 10․000 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու միջոցով որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու առաջարկը և հավատալով Վահե Ներսիսյանի խոստումներին՝ նրա հետ 2017թ. կեսերին ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համաձայնել է մինչ այդ Վահե Ներսիսյանին տված 1.443.000 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլարը վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին՝ միաժամանակ խոստանալով մնացածը վճարել մաս-մաս։

zinvorakan grquyk

Այնուհետև շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ 2018թ․ վերջերին Վահե Ներսիսյանն իբրև պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին կաշառք տալու համար Արտակ Զաքարյանից պահանջել է ևս 1.452.000 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումար:

Արտակ Զաքարյանը հայտնել է, որ այդ պահին նշված գումարը չունի և Վահե Ներսիսյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել խոստացած գումարն իր փոխարեն վերջինիս կողմից պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին կաշառք տալու շուրջ՝ հետագայում այն Վահե Ներսիսյանին վերադարձնելու պայմանով, իսկ արդյունքում մնացած 4000 ԱՄՆ դոլարը Վահե Ներսիսյանին փոխանցել մաս-մաս՝ յուրաքանչյուր տարի 1000 ԱՄՆ դոլարի չափով։

Սակայն Արտակ Զաքարյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել, քանի որ Վահե Ներսիսյանը կաշառք տալու պատրվակով Արտակ Զաքարյանից ստացած 1.443.000 ՀՀ դրամին համարժեք 3000 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է։

Վահե Ներսիսյանն էլ իր հերթին իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել Արտակ Զաքարյանի առանձնապես խոշոր չափերով 4.810.000 ՀՀ դրամին համարժեք 10․000 ԱՄՆ դոլարը գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել, քանի որ նրա կատարած հանցանքը իրավապահ մարմինների կողմից բացահայտվել է։

Այսինքն՝ Վահե Ներսիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Բացի այդ, Վահե Մեջլումի Ներսիսյանը տեղյակ լինելով, որ Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակիչ Հայկ Թորոսյանի որդին՝ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանումում հաշվառված զորակոչիկ, 2002թ. ծնված Շիրակ Հայկի Թորոսյանն ունի առողջական խնդիրներ և հիվանդության պատճառով բանակ չի զորակոչվելու, Հայկ Թորոսյանի զգալի չափերով գույքը կաշառք ստանալու պատրվակով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, 2018թ. ընթացքում նրա մոտ պատրանք է ստեղծել, թե իբր կարող է 1.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկ մասնագետներին կաշառք տալու միջոցով կազմակերպել Շիրակ Թորոսյանին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստումը։ Այդ կերպ հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ դրդել է Հայկ Թորոսյանին իր միջոցով պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին խոշոր չափերով կաշառք տալ։

kasharq

Հայկ Թորոսյանն ընդունել է Վահե Ներսիսյանի՝ խոշոր չափերով 1․000 ԱՄՆ դոլար կաշառք տալու միջոցով որդու՝ Շիրակ Թորոսյանին ժամկետային զինվորական ծառայությունից տարկետման իրավունք վերապահող ախտորոշմամբ կեղծ փաստաթղթերի պատրաստումը կազմակերպելու առաջարկը և հավատալով Վահե Ներսիսյանին՝ խոստացել և այդ նպատակով 2018-2020թթ․ ընթացքում որպես կաշառք նրան մաս-մաս տվել է 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք 450.000 դրամ։

Վահե Ներսիսյանը Հայկ Թորոսյանից ստացած 450.000 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է, որի պատճառով Հայկ Թորոսյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել։
Այսինքն՝ Վահե Ներսիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Բացի այդ, Վահե Մեջլումի Ներսիսյանը 2020 թվականի հունիս ամսին Հայկ Թորոսյանի զգալի չափերով գույքը կաշառք ստանալու պատրվակով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նրա մոտ պատրանք է ստեղծել, թե իբր կարող է 500 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկ մասնագետներին կաշառք տալու և վերջիններիս կողմից Հայկ Թորոսյանի մյուս որդու` 2006 թվականի ծնված, նախազորակոչիկ Հովհաննես Թորոսյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և փաստաթղթեր պատրաստելու միջոցով զորակոչային տարիքում լուծել Հովհաննես Թորոսյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ դրդել է Հայկ Թորոսյանին իր միջոցով պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին խոշոր չափերով կաշառք տալ։

Հայկ Թորոսյանն ընդունել է Վահե Ներսիսյանի՝ խոշոր չափերով՝ 500 ԱՄՆ դոլար կաշառք տալու միջոցով որդուն՝ Հովհաննես Թորոսյանին, պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու առաջարկը և հավատալով Վահե Ներսիսյանի խոստումներին՝ նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համաձայնել, խոստացել և 2020թ. հունիս ամսին Վահե Ներսիսյանին տվել է խոշոր չափերով` 239.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար։

Վահե Ներսիսյանը Հայկ Թորոսյանից ստացած 239.500 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է, որի պատճառով Հայկ Թորոսյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել։
Այսինքն՝ Վահե Ներսիսյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-312-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ։

Բացի այդ, Վահե Մեջլումի Ներսիսյանը 2020թ. գարնանն իր ծանոթ Հեղնար Թորոսյանից պարտքով վերցրել է 300 ԱՄՆ դոլար գումար և խոստացած ժամկետում չի վերադարձրել: Այնուհետև՝ Հեղնար Թորոսյանի զգալի չափերով գույքը կաշառք ստանալու պատրվակով խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու դիտավորությամբ, նույն ժամանակահատվածում նրա մոտ պատրանք է ստեղծել, թե իբր կարող է 300 ԱՄՆ դոլար գումարի դիմաց իր ծանոթ պաշտոնատար անձանց ու բժիշկ մասնագետներին կաշառք տալու և վերջիններիս կողմից Հեղնար Թորոսյանի որդու` 2003 թվականի ծնված, նախազորակոչիկ Սամվել Ներսիսյանի առողջական վիճակի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձևակերպելու և փաստաթղթեր պատրաստելու միջոցով զորակոչային տարիքում լուծել Սամվել Ներսիսյանի պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցը և հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով՝ դրդել է Հեղնար Թորոսյանին իր միջոցով պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին կաշառք տալ։

Հեղնար Թորոսյանն ընդունել է Վահե Ներսիսյանի՝ 300 ԱՄՆ դոլար գումարի չափով կաշառք տալու միջոցով որդուն պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու առաջարկը և հավատալով Վահե Ներսիսյանի խոստումներին՝ նրա հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում համաձայնել է մինչ այդ Վահե Ներսիսյանին տված 143.700 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումարը վերջինիս միջոցով որպես կաշառք տալ պաշտոնատար անձանց և բժիշկ մասնագետներին:

Վահե Ներսիսյանը Հեղնար Թորոսյանից ստացած 143.700 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար գումարը խարդախությամբ՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել է, որի պատճառով Հեղնար Թորոսյանն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի կարողացել հասցնել։

Կիսվել նյութով