ԱշխարհԺամանց

30-ամյա ռուս մոդելը պնդում է, որ Պուտինը ցանկացել է թունավորել իրեն

30-ամյա ռուս մոդելը պնդմամբ Պուտինը և Կրեմլը ցանկանում են սպանել իրեն:

30-ամյա ռուս մոդելը Աննա Շապիրոն և նրա ամուսինը՝ 42-ամյա Ալեքս Քինգը, անցյալ կիրակի ընթրիքի ժամանակ վատ ինքնազգացողություն են ունեցել Prezzo ռեստորանում,- գրում է Dailymail-ը։

Նա ասաց, որ ամուսնուն գտել է ռեստորանի տղամարդկանց զուգարանում՝ բերանից փրփուր գնալիս:

42-ամյա տղամարդը պայքարում է իր կյանքի համար, իսկ անվտանգության ծառայությունը գտնում է, որ զույգը հնարավոր է թունավորվել է առնետի թույնով:

Մոդել Աննա Շապիրոն պնդում է, որ հարձակուման թիկունքում Կրեմլն ու Պուտինն են:

Նա ասել է, որ ժամանելուն պես պատվիրել է մի պիցցա իսկ Ալեքսը ծովային ուտեստ, բանջարեղեն և կարտոֆիլ, նաև երկու բաժակ սպիտակ գինի:

Ընթրիքից հետո Ալեքսը գնացել է զուգարան, որտեղ էլ վատ է զգացել իրեն։ 15 րոպեից մոդելը ևս վատ է զգացել իրեն։

30-ամյա ռուս մոդելը

Հետագայում կինը և ամուսինը, ինչպես նաև մատուցողը, տեղափոխվել են Սալիսբուրգի տարածաշրջանային հիվանդանոց, որտեղ նրանց հատուկ պաշտպանիչ բուժական կոստյումներով էին բուժում:

Նա հիշեց, որ ամուսնուն ուղարկել են մեկ այլ շտապօգնության մեքենայով:

«Ես Ալեքսին այլևս չեմ տեսել: Նա ​​կոմայի մեջ էր ընկել»:

Աննան երկուշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից, որից հետո նրան ուղարկել են մի հյուրանոց, որտեղ նա այժմ ոստիկանության հսկողության տակ է:

Ենթադրվում է, որ նրանք հարձակման են ենթարկվել։

«Ցավոտ է Ալեքսի մասին լուրերի սպասելը: Իմ բախտը բերեց, բայց բժիշկները նրա հարցում վստահ չեն»։ Նա եկել է գիտակցության, որն արդեն հրաշալի է: Բայց մենք դեռ սպասում ենք նրա հետազոտությունների արդյունքներին: Ես այնքան եմ վախեցել, ուզում եմ լքել Լոնդոնը, քանի որ ես այստեղ ապահով չեմ»:

30-ամյա ռուս մոդելը

Շապիրոն ծնվել է Ռուսաստանում, բայց 2006 թվականին նա կամավոր կերպով դարձել է Իսրայելի քաղաքացի:

2008-ին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ էլ հանդիպել է Ալեքսին: Ինքը կարծում է, որ ռուսական հետախուզությունը կասկածում է իրեն լրտես լինելու մեջ:

«Ես հրապարակավ հրաժարվեցի Պուտինից և իմ երկրից: Ես Ռուսաստանի նախկին քաղաքացի եմ: Հայրս ռուսական բանակի գեներալ էր և նվագում էր ռազմական նվագախմբում:

Պուտինին հրապարակայնորեն դատապարտելու որոշումս վրդովմունք է առաջացրել նաև ընտանիքիս մոտ։ Աննան ասել է, որ իր հոր անվան տակ մեկը անընդհատ սպառնացել է սպանել իրեն»։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։

Կիսվել նյութով