3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

3-րդ բանակային կորպուսը նոր հրամանատար ունի. Արմեն Սարգսյանը ստորագրել է հրամանագիրը

Գրիգորի Խաչատուրովի փոխարեն 3-րդ բանակային կորպուսը կղեկավարի Ալեքսանդր Ցականյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ալեքսանդր Ցականյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել։

Արմեն Սարգսյան

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար»,– նշված է փաստաթղթում։

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից ազատվեց հուլիսի 7-ին։