3-ամյա Տիգրանի ազգականը կարևոր մանրամասներ է հայտնում
News.am-ը գրում է․ Երեկ ժամը 4:10 րոպեին տեսանք, որ Տիգրանը չկա. մինչև այդ հայաթում էր, ճամփին էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց երեկ անհետացած 3-ամյա Տիգրան Օգանեսովի քեռու տղան՝ Հրաչ Սահակյանը։
«Իրենք միշտ նույն հատվածում են լինում, բայց երեկ ախպոր հետ գնացել էին բախչի տակը
Միշտ նույն հատվածում է լինում, այդ օրը գնացել այն մյուս եղբոր հետ գնացել են բախչի տակը և այլևս չի վերադարձել։ Եղբայրը եկավ, Տիգրանը չկար։ Որ տեսանք չկա, սկսեցինք ման գալ։ Որ չգտանք, զանգեցինք ոստիկանություն։
Իրենք միշտ էստեղ են խաղացել, 1000-ից մեկ գնում են կամրջի կողմը բոլոր երեխաներով։ Բայց երեկ երկուսով են եղել։
Այդ պահին բոլորս տանն էինք։ Այստեղ մի քիչ գործ կար, արեցինք, գնացինք տուն, դեռ Տիգրանը տանն էր։ Գնացինք, որ մի գավաթ սուրճ խմենք, տեսանք չկա։ Իմացանք, թե քնած է, գնացինք անկողինը նայեցինք, տեսանք չկա և սկսեցինք որոնողական աշխատանքները»,–ասաց նա։



