27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրելի հատվածով անցնող երեխային

27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մոր ձեռքը բռնած և փողոցը չթույլատրելի հատվածով անցնող երեխային

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Ռուբեն Ա.-ն իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկներին օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկված երեխային, ով մոտ 10 տարեկան է, տեղափոխեն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, որից հետո վարորդը կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ:

Նույն վաշտի պարեկներ Սերգեյ Կարապետյանն ու Նարեկ Ասլանյանը սահմանազատել են տարածքը և տեղում կարգավորել են երթևեկությունը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չուեննա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: Երեխան եղել է մոր հետ և փողոցը անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով։