26-ամյա գյումրեցուն առանձնակի դաժանությամբ սպանողները վրացիներ են, ովքեր քարերով ջախջախել են երիտասարդի գլուխը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած 26-ամյա երիտասարդի սպանությունը. երկու անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ՝ հայտարարվել հետախուզում:

26-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 31-ին Սևանի թերակղզուց դեպի Սևանի կառավարական ամառանոց ավտոճանապարհին կայանված «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայի հետևի նստատեղին՝ գլխի շրջանում ջնջխված վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են 26-ամյա երիտասարդի սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։

Մասնավորապես՝  նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 26-ամյա երիտասարդը Գյումրիի բնակիչ է, որտեղ իր «ՎԱԶ 21074» մակնիշի ավտոմեքենայով իրականացրել է ուղևորափոխադրման ծառայություններ։

Տուժողն իր ավտոմեքենայով ծառայություններ է մատուցել մայիսի 29-ին Գյումրի մեկնած երեք օտարերկրացիներին՝ ազգությամբ վրացի ամուսիններին և նրանց ընկերոջը։ Դեպքի օրը վերջիններիս պատվերով տուժողը նրանց փոխադրել է Սևան: Ըստ քրեական գործի տվյալների՝ ճանապարհին ուղևորներն ալկոհոլ են օգտագործել։

Հասնելով Սևանի թերակղզու տարածքում գտնվող Սևանի կառավարական ամառանոց տանող ավտոճանապարհ՝ տուժողը կայանել է մեքենան, որից հետո ուղևորների և նրա միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ քարերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 26-ամյա երիտասարդի գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Շարունակությունը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...