Մամուլ

23-ամյա չծառայած «մորքուրի գանձին» դատախազ նշանակել են նախորդների ժամանակ. Նարեկ Սամսոնյան

«ՔԳ» ՀԿ հիմնադիր անդամ Նարեկ Սամսոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մի քանի արձանագրում Ծառուկյանի, կլասիկ ՕԵԿ-ի և «հպարտների» մասին

– 23-ամյա չծառայած «մորքուրի գանձին» դատախազ նշանակելու կապակցությամբ բարձրացած աղմուկի ամենազավեշտալի պատասխանը, որը հնչում էր երեկ իշխանական ճամբարից հետևյալն էր` «էդ չծառայած տղեն նախորդների ժամանակ ա նշանակվել, մեզանից ի՞նչ եք ուզում»: Սա էն ամենն ա ինչ պետք ա ասել Նիկոլի իշխանության մասին: Այսինքն, եթե նախկինի ժամանակ ա նշանակվել հիմա իրան չի կարելի ազատել աշխատանքի՞ց որպես աբսուրդ նշանակում: 

-Սամվել Ալեքսանյանի բիզնեսների մուծած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 26 տոկոսով: Սա էլ ա պարզ թե ինչու. ուրեմն ըստ օդում կախված լուրերի Ալեքսանյանը Նիկոլի աներձագին ֆինանսավորեց և ձայներ ապահովեց մալաթիայում և ըստ այդ նույն օդում կախված լուրերի հենց Ալեքսանյանի գրպանից են Նիկոլենք 600 դոլարանոց շարֆ ու 1500 դոլարանոց կոշիկներ հագնում: Պարզ ա չէ՞, որ «Սամոն մեր ախպերն ա»: 

– Երեկ ԼՀԿ (իմա կլասիկ ՕԵԿ) ցուցակով պատգամավոր առաջադրված թեկնածուներից մեկը ֆեյսբուքյան գրառումներից մեկի տակ սպանելով էր սպառնում Նիկոլին «բան ասողներին»: Ստեղ են ասել` այ ես ձեր կլասիկ ցավը տանեմ, բա ձեզ էս կարգավիճակը պետք է՞ր: Ես հասկանում եմ, որ տղերքը նոր են ցիրկով զբաղվԸմ, բայց Վաչո, հառաաամ ըլնի սենց վատ ֆեյք ընդդիմություն ըլնելը, որ ձեզ նշանակեցին: 

-Ոնց որ մանրից մոտենում է Ծառուկյանի հատուցման պահը ու ոնց որ դա անելու են կպնելով Ծառուկյանի որդուն: Արդեն համառորեն խոսվում է նրա մասին, որ Ծառուկյանի որդին մարդասպանություն է գործել ու էս թեման շատ «ջուր ա քաշելու»: Ծառուկյանին Նիկոլից ոչ ոք չի պաշտպանելու ու էդ ամենաարդար բանն ա (Արթուրի ականջը կանչի) լինելու ԲՀԿ-ի հետ` իր ստեղծման օրից ի վեր: 

Հ.Գ. Ցիրկը գնալով ավելի հետաքրքիր է դառնում, իսկ դրա զոհերը` ավելի ազդեցիկ»:

Կիսվել նյութով