2008-ից սկսած ես զբաղվում եմ բիզնեսով, միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե․ Լևոն Քոչարյան

2008-ից սկսած ես զբաղվում եմ բիզնեսով, միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ միգուցե։ Այս մասին երեկ՝ մայիսի 13-ին, Լևոն Քոչարյանն ասաց լրագրողների հետ կարճ զրույցում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, որտեղ մեկնարկել էր Մարտի 1-ի գործով դատական նիստը։

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքի մասով ցուցմունքներ կան, որ 2008-ի Մարտի 1-ին դիպուկահարներ են գործել, Լեւոն Քոչարյանն ասաց, որ տեղյակ չի դրա մասին:

Անդրադառնալով հարցին, թե որտեղի՞ց իրեն այդքան գումար «Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու համար, Քոչարյանը պատասխանեց. «2008-ից սկսած ես զբաղվում եմ Հայաստանում բիզնեսով:

Եղբայրս ավելի շուտ է սկսել զբաղվել: Եթե կգտնեն, որ ինչ-որ բան սխալ է, ամեն ինչի համար պատրաստ եմ պատասխան տալ: Ես միլիարդատեր չեմ: Միլիոնատեր՝ միգուցե, եթե ինչ-որ ակտիվների արժեքներ հաշվի առնես»: