200 հազար դոլար կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Լուկաշենկոյի օգնականը

Բելառուսի նախագահի օգնական-Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն ձերբակալվել է 200 հազար դոլար կաշառք ստանալիս, հայտնել են երկրի Պետական անվտանգության կոմիտեում, փոխանցում է «Интерфакс»-ը:

«Պետության ղեկավարի հանձնարարությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում շորթման և 200 հազար դոլարի չափով կաշառքի ստացման ժամանակ փաստական ապացույցներով ձերբակալվել է Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական – Գրոդնոյի մարզի տեսուչ Սերգեյ Վասիլի Ռովնեյկոն», – տեղեկացրել են ՊԱԿ-ում:

Ինչպես պարզաբանել են կոմիտեում, Ռովնեյկոն օպերատիվ ստորաբաժանումների տեսադաշտում է հայտնվել ավելի քան մեկ տարի առաջ՝ իր իրավասության մեջ մտնող հարցերի լուծման համար տարբեր անձանցից կաշառքների ստացման բազմակի փաստերի վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ:

Գերատեսչությունում նաև հայտնել են, որ Ռովնեյկոյի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նրան սպառնում է ազատազրկում մինչև 15 տարի ժամկետով: Ներկայում կասկածյալը գտնվում է քննչական մեկուսարանում:

Աղբյուր՝ aysor.am