Շոու-բիզնես

20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը՝ Մոնսերատ Կաբալյեն, կատարում է Կոմիտասի «Կռունկ» երգը

Հոկտեմբերի 6-ին մամուլը գրեց, որ Բարսելոնայում 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն։ Հանրահայտ երգչուհին Հայաստանի բարեկամն էր։

Հիշեցնենք, որ 2013 թվականին Մոնսերատ Կաբալյեն ելույթ է ունեցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այցելել է նաև Արցախ։  2014-ի հոկտեմբերի 14-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել երգչուհու բացառիկ համերգը` նվիրված Արցախում զինադադարի հաստատման 20-ամյակին: Արցախ այցի պատճառով Մոնսերատ Կաբալյեն հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում»։

Մոնսերատ Կաբալիեն ծնվել է 1933թ., Բարսելոնայում (Իսպանիա): Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը: 1974 թվականին ճանաչվել է Միացյալ Ազգերի Կազմակերպության պատվավոր դեսպան, 1991-ին՝ Խաղաղության դեսպան, 1994-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան է:

 

Կիսվել նյութով