Մամուլ

20-ամյա աղջիկը Հայաստանում լյարդի կենդանի դոնոր է դարձել մոր համար

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է լյարդի փոխպատվաստում՝  կենդանի դոնորից ռեցիպիենտին։

Վիրահատությունը երկար նախապատրաստությունից հետո իրականացվեց 2019 թվականի ապրիլի 24-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Այն տևեց մոտ 8 ժամ։

Առողջապահության նախարարը Արսեն Թորոսյանը գործադիրի այսօրվա նիստում հայտնեց, որ այդ ուղղությունը զարգացնելու են։ Մասնավորապես, նախատեսվում է 2020 թվականի պետական բյուջեով գումար հատկացնել լյարդի, երիկամի փոխպատվաստման համար։

Կիսվել նյութով