186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին ազատ է ընդամենը 32-ը․ Արսեն Թորոսյան

186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին ազատ է ընդամենը 32-ը․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը, ազատ է ընդամենը 32-ը:

Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ»: