166 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39985, գրանցվել է մահվան 5 դեպք

166 նոր դեպք. կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39985, գրանցվել է մահվան 5 դեպք

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Օգոստոսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39985 դեպք, որոնցից 32008-ն` առողջացած, 777-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին բուժում է ստանում 6972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 172.994 թեստավորում:

Հաստատված դեպքեր՝ 166

Առողջացածներ՝ 452

Բացասական թեստերի արդյունքներ՝ 1228

Մահվան դեպքեր՝ 5