Մամուլ

16-րդ թաղամասում վերելակ է պոկվել

16-րդ թաղամասում վերելակ է պոկվել, այդ մասին մեզ տեղեկացրեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Այսօր Աջափնյակի 16 թաղամասի 24 շենքի վերելակի ճոպանը պոկվել է, և վերելակն ընկել է: Վերելակում եղել է 4 անձ:

Օգնության ձայներ լսելով՝ շենքի բնակիչները զանգահարել են ԱԻՆ։ Վերելակը 2-րդ հարկի մակարդակից հայտնվել է 1-ին հարկի մակարդակում:

Ներսում գտնվող քաղաքացիներն ինքնուրույն դուրս են եկել վերելակից և ոչ մեկ չի տուժել։

Կիսվել նյութով