Մամուլ

16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ և բավականին ապահովված եմ. Մարությանի համար աշխատավարձը հարյուրերորդական հարց է

16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ և բավականին ապահովված եմ։ Հայկ Մարությանը նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այս մասին քաղաքապետը հայտարարեց այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, քանի որ կան աշխատավարձեր, որոնք շատ ցածր են։

Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել, գնալ ավելի պարզ ու բաց ճանապարհով և այն, ինչ կոչվում է աշխատավարձ պլյուս պարգևավճար, որը դառնում է նորմալ աշխատավարձ` բերել աշխատավարձի դաշտ։ Սակայն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,-ասաց Մարությանը։

Մարությանը հայտարարեց, որ ի սկզբանե պահանջել է չբարձրացնել իր աշխատավարձը։ Հիշեցրեց, որ պարգեւավճար էլ մինչ այս չի ստացել ու չի ստանալու։

«16 տարեկանից գիշեր-ցերեկ աշխատում եմ եւ բավականին ապահովված մարդ եմ»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ ինքն այսեղ է՝ միայն հեղափոխության արժեքներն ու սկզբունքները պաշտպանելու համար, իսկ աշխատավարձն իր համար հարյուրերորդական հարց է։

Ի վերջո որոշում է կայացվել քաղաքապետի աշխատավարձը 400 հազար դրամի փոխարեն նախատեսել 800 հազար, բայց նաեւ որոշվել է, որ լրացուցիչ այդ 400 հազարը Հայկ Մարությանը չի ստանա այլ կհատկացվի համայնքումանցկացվող որեւէ բարեգործական միջոցառման։ 

Կիսվել նյութով