Մամուլ

15-ամյա հայ աղջիկը 10․000 դրամի դիմաց պարսիկ զբոսաշրջիկին սեռական ծառայություն է առաջարկել

15-ամյա Ի. Ե.-ն իր ծանոթ Ա. Գ.-ի հետ, Հյուսիսային պողոտայում զբոսնելիս մոտեցել են երկու անծանոթ պարսիկների և առաջարկել են 10.000 ՀՀ դրամ գումարի դիմաց սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ, որից հետո նրանց ներկայացել են Անի և Էլեն անուններով։

Այնուհետև նշված անձանց հետ գնացել են Հանրապետության հրապարակում գտնվող «Սենյոր» հյուրանոց, որտեղ Ա.Գ.-ն նրանցից մեկի հետ առանձնացել է մի սենյակում, իսկ ինքը մյուսի հետ` հարևանությամբ գտնվող սենյակում։ Երբ իր հետ նույն սենյակում գտնվող տղամարդը գնացել է լոգարան և հագուստները թողել է սենյակում` ինքը գողացել է վերջինիս դրամապանակը, որից հետո Ա. Գ.-ի հետ միասին արագ հեռացել են։

Դրամապանակի մեջ եղել է 40,000 ՀՀ դրամ, 61063 ՀՀ դրամին համարժեք 150 ԱՄՆ դոլար, 405,000 ՀՀ դրամին համարժեք 3,000,000 պարսկական թուման, բանկային քարտեր, ընդամենը` 506,063 ՀՀ դրամ:

Վկա Հ. Գ.-ի ցուցմունքներով` այդ օրը, ժամը 22։00-ի սահմաններում, «Սենյոր» հյուրանոցի դիմաց նկատել են, որ նշված հյուրանոցից վազելով դուրս են եկել երկու աղջիկներ և հեռացել։ Դրանից մի քանի րոպե անց, նույն հյուրանոցից դուրս են եկել երկու ԻԻՀ քաղաքացիներ և հայտնել, որ այդ աղջիկները գողացել են իրենց դրամապանակը, որի մեջ եղել են գումարներ, փաստաթղթեր և բանկային քարտ։ Օգնելու նպատակով նրանց ուղեկցել են ոստիկանության բաժին։

Շարունակությունը կարող եք կարդալ՝ սկզբնաղբյուրում

Կիսվել նյութով