Ժամանց

14 զարմանալի փաստ մարդու մարմնի մասին, որոնց դժվար է հավատալ

14 զարմանալի փաստ մարդու մարմնի մասին, որոնց դժվար է հավատալ

1. Մարդը ողջ կյանքի ընթացքում արտադրում է մոտ 25.000 լիտր թուք, որը կարող է լցնել երկու, միջին չափի լողավազան:

2. Մեր ուղեղը կարող է հիշել մոտ 50.000 տարբեր հոտեր:

3. Արյան կարմիր գնդիկները կարող են 20 վայրկյանում շրջագայել մարդու ամբողջ մարմնով մեկ:

4. Մարդու աչքերն այնքան զգայուն են, որ նույնիսկ, եթե Երկիրը կլոր չլիներ, այլ լիներ տափակ, մարդը կարող էր տեսնել մոմի լույսը 50 կմ հեռավորության վրա:

5. Մեր մկանները շատ ավելի հզոր են, քան մենք կարծում ենք: Պարզապես բնությունը ահմանափակել է նրանց «իշխանությունը», որպեսզի խուսափենք մկանների տրավմայից և ջլերի կտրվածքից: Կան դեպքեր, երբ մարդիկ ծայրահեղ պայմաններում կարող են բարձրացնել մեծ քարեր և նույնիսկ ավտոմեքենաներ:

6. Մեր աչքերը կարող են տարբերակել մինչեւ 10 միլիոն տարբեր գունային երանգներ:

7. Սիրահրված մարդու ուղեղը արտադրում է նույն նեյրոմիջնորդանյութն ու հորմոնները, ինչ առաջանում է մեզ մոտ, ամֆիտամիններ ընդունելիս:

8. Մարդու ԴՆԹ-ն 50%-ով համապատասխանում է բանանի ԴՆԹ-ին:

9. Մարդու ուղեղը ունակ է արտադրել այնքան քանակությամբ էներգիա, որքան պետք է մեկ էլեկտրական լամպը շիկացնելու համար:

10. Մարդու մոտ ամենազարգացած մկանը, ծնոտի մկանն է:

11. Եթե մարդը համակարգիչ լիներ, նա կկարողանար վայրկյանում 38 հազար տրիլիոն գործողություն կատարել: Ամենահզոր գերհամակարգիչն աշխարհում, կարող է անել դրա, միայն 0.002%-ը:

12. Մարդու մարմինը յուրաքանչյուր վայրկյանում արտադրում է 25 միլիոն նոր բջիջ:

13. Մենք ունակ ենք կարդալու 1000 բառ, 1 րոպեում:

14. Մենք, մեր ամբողջ կյանքի ընթացքում, մաշկափոխության հետևանքով կորցնում ենք, մոտավորապես 19 կգ մաշկ:

Կիսվել նյութով