Առողջարար, համեղ ու թեթև բաղադրատոմս. բանանով և դարչինով թխվածք

Բանանով և դարչինով թխվածք՝ արագ ու հեշտ պատրաստելու ու վայելելու համար:

Բաղադրությունը՝

Բանան-ըստ ճաշակի
Ալյուր-420 գր
Կաթ-260 մլ
Խմորիչ-11 գր
Կարագ-200 գր
Դարչին-1 ճաշի գդալ
Շաքարավազ-100 գր
Աղ-1 պտղունց
Մեխակ-ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը՝

Հալեցնել 3 ճաշի գդալ կարագը, ավելացնել 230 մլ կաթ, եփել, չհասցնել եռման աստիճանի։ Տաք կաթի մեջ լցնել խմորիչը և թողնել մնա 10 րոպե։ Ապա ավելացնել 1 ճաշի գդալ շաքարավազ, աղ և լավ խառնել։ Ավելացնել 150 գր ալյուր և պատառաքաղով տրորած մեկ բանան։ Ապա դանդաղորեն խառնելով ավելացնել մնացած ալյուրը՝ ստանալ կպչուն խմոր։

Սեղանի վրա լցնել մի փոքր ալյուր և հունցել խմորը։ Խմորը դնել թասի մեջ, ծածկել խոհանոցային սրբիչով և թողնել հանգստանա տաք տեղում մեկ ժամ։ Ապա խմորը բացել բարակ քառանկյունաձև, 150 գր կարագը հալեցնել և քսել խմորի վրա։Վրան ցանել մանրացված ընկույզը, դարչինը, մեխակը,շարել բանանի բարակ կտրատած շերտերը։ Խմորը փաթաթել ռուլետի տեսքով, բաժանել մասերի, մոտ 8 մասի։ Տապակը կարագով յուղել և տեղադրել ռուլետի կտրատած մասերը։ Եփել ջեռոցում մոտ 50 րոպե 180 աստիճանի տակ։

Հանել ջեռոցից և թողնել սառի։Փոքր կաթսայում հալեցնել մնացած կարագը, ավելացնել 2 ճաշի գդալ կաթ և շաքարի փոշի։ Եթե գլազուրը ստացվի պինդ, ավելացնել կաթ։ Ստացված գլազուրը լցնել թխվածքի վրա և մատուցել։

 

Բարի ախորժակ