Մամուլ

124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին

124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին: Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում Քաղաքացու օրվա կապակցությամբ գրառում է կատարել։

«Փաշինյանի՝ շուրջ մեկ տարվա կառավարման ընթացքում.

• Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիայի մեջ. փաստորեն կոռուպցիա կա:

• Օրվա իշխանությունը ակնհայտորեն կիրառում է կրկնակի ստանդարտներ անմեղության կանխավարկածի հարցում:

• Անթույլատրելի է երկրի ներսում մի խմբի կողմից մյուս խմբի նկատմամբ հեղաշրջման միջոցով քաղաքական ժամանակավոր հաջողության արձանագրումը ներկայացնել որպես քաղաքացու տոն:
Կրկնակի դատապարտելի է այն հավասարեցնել Սարդարապատի ու Արցախյան շարժման հետ:

• Նիկոլի օրակարգում համազգային հարցերը երկրորդական տեղ են գրավում:
Նույնիսկ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամբիոնից որևէ բառ չի արտասանում ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ:

• Արցախյան հարցում իր սեփական հայեցակարգը ներկայացնելու փոխարեն ժողովրդին է ասում՝ տվեք լուծման տարբերակներ: Սա քաղաքական անմեղսունակություն է:

• 124 միլիոն քյաբաբ-խորոված ուտելու փոխարեն՝ էդ գումարը տրամադրեիք սոցիալապես անապահով խավերին:

• Քայլողները այս մեկ տարի է մութ սենյակում կատու են փնտրում, բայց այդ կատուն Նիկոլի ուսերին է»:

Կիսվել նյութով