1000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Նորայր Միրզոյանին

1000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Նորայր Միրզոյանին

Արշակ Զաքարյանի «Հայոց ազգային գվարդիա» հասարակական կազմակերպությունը 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի այսօր Շուշիի մերձակայքում ադրբեջանցիների ուղղությամբ նռնակ նետած Նորայր Միրզոյանին: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից.

«Հայոց Ազգային Գվարդիան 1000 ԱՄՆ դոլար կտրամադրի Նորայր Միրզոյանին (ընտանիքին) և հանդես կգա լրացուցիչ նախաձեռնությամբ: Բոլորիս պարտքն է միայնակ չթողնել պայքարի առաջամարտիկներին»,-գրված է ՀԿ-ի ֆեյսբուքյան էջում:

Նշենք, որ Միրզոյանի նետած նռնակից 3 ադրբեջանցիներ են վիրավորվել, ռուս խաղաղապահները Միրզոյանին արդեն հանձնել են Արցախի քննչական կոմիտեին: