10 սխալ, որ բոլոր կանայք գործում ենք լվացք անելիս

10 սխալ, որ բոլորս գործում ենք լվացք անելիս։

Մաքուր և գեղեցիկ հագուստ ունենալու համար պետք է իմանալ, թե ինչպես է պետք դրանք լվանալ։ Այդ իսկ պատճառով կներկայացնենք ամենատարածված 10 սխալները, որոնք կարող են փչացնել Ձեր հագուստը։

1. Սխալ դասակարգում։ 

Բացի գունային դասակարգումից՝ պետք է հաշվի առնել նաև հագուստի կտորի տեսակը։ Պետք չէ լվանալ սինթետիկ հագուստը ոչ սինթետիկի հետ, քանի որ դրանք փչացնում են միմյանց։

2. Սխալ ձևով հետքերը հանելը։ 

Մի զարմացեք, երբ անցքեր հայտնաբերեք Ձեր հագուստի վրա, եթե առանց ջանք խնայելու տրորում եք շորի այն հատվածը, որտեղ հետք կա։ Այդ հետքերը պետք է զգուշորեն հեռացնել։ Անցքերից խուսափելու լավագույն մեթոդը հետքի վրա սպիտակ կտոր դնելն է. սպասելով դուք կտեսենք, որ հետքը ներծծվում է սպիտակ կտորի մեջ։

3. Չափից շատ լվացքի փոշի օգտագործելը։ 

Շատ փոշի օգտագործելու արդյունքում մենք չափից շատ փրփուր ենք ստանում, ինչի պատճառով կեղտը հավաքվում է շորերի տարբեր հատվածներում։ Արդյունքում հագուստն ավելի է կեղտոտվում։ Մշտապես հետևեք լվացքի փոշու քանակին։

4. Պետք է ուշադիր լինել հագուստի շղթաներին։ 

Բոլոր շղթաները պետք է մինչև վերջ փակված լինեն, քանի որ դրանց ատամիկները կարող են վնասել մյուս շորերը։

5. Կոճակները։ 

Պետք է մշտապես արձակել շորերի կոճակները, քանի որ հակառակ դեպքում հագուստը կլոճվի և կկորցնի նախկին տեսքը։

6. Սպիտակեցնող հեղուկ։ 

Չափից շատ սպիտակեցնող հեղուկ ավելացնելու դեպքում Ձեր հագուստը չափից արագ կմաշվի և կսկսի պատռվել։ Այդ իսկ պատճառով պետք է եռացնել լվացքը և մեջն ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ։

7. Լողազգեստ լվանալը։ 

Լողազգեստները և մյուս հագուստը, որ պատրաստված է սպանդեքսից կամ էլաստիկ կտորից, պետք է լվանալ ձեռքով՝ սառը ջրում։

8. Շատ շորեր միաժամանակ լվանալը։ 

Պետք չէ գերծանրաբեռնել լվացքի մեքենան, քանի որ այն կարող է փչանալ։

9. Թանկարժեք լվացքի հեղուկներ օգտագործելը։ 

Շատ թանկարժեք հեղուկներ ունեն մատչելի փոխարինողներ։ Կարելի է օգտագործել աղ՝ ավելի վառ հագուստներ ունենալու, կավիճ՝ հետքերից ազատվելու և կիտրոն՝ ավելի փափուկ հագուստ ունենալու համար։

10. Անխնամ վերաբերմունք լվացքի մեքենայի նկատմամբ։ 

Չափազանց կարևոր է լվացքի մեքենային հետևելը։ Հիշեք, որ անսարք մեքենան կարող է փչացնել Ձեր բոլոր շորերը, այդ իսկ պատճառով մշտապես մաքրեք այն և անմիջապես շտկեք բոլոր անսարքությունները։