1-ին զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ

1-ին զորամիավորման զորամասերը բերվել են պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ

Ինչպես հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ՀՀ ԶՈՒ-երում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 17-ին 1-ին զորամիավորման զորամասերը բերվել են մարտվարական պատրաստականության բարձր աստիճանի։

Անձնակազմը և ռազմական տեխնիկան դուրս են բերվել մշտական տեղակայման վայրերից և զբաղեցրել նախորոշված շրջանները։