Մամուլ

Ֆուտբոլի խաղի ժամանակ ծանր գանգուղեղային վնասվածք ստացած 12-ամյա տղան մահացել է

Աշտարակ քաղաքից օրեր առաջ ծանր գանգուղեղային տրամվայով Երևանի «Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոն տեղափոխված 12-ամյա տղան մահացել է : Այս մասին տեղեկանում ենք ԲԿ-ից՝ տղայի վիճակը գնահատելով ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքումտեղի ունեցած  դժբախտ պատահարի մասին ավելի վաղ  հայտնել էր ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Աշտարակ քաղաքում դժբախտ պատահար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով ֆուտբոլային խաղի ժամանակ, 12-ամյա տղան դուրս է եկել դաշտից գնդակը հետ բերելու համար մոտակա տարածքից։

Այդ պահին տղան ընկել է երկաթբետոնե կոնստրուկցիայի վրա և ստացել ծանր թափանցող գանգուղեղային տրավմա»,- գրել էր նախարարը:

Կիսվել նյութով