Մամուլ

Ֆելիքս Ցոլակյանը պաշտոն կստանա կառավարությունում

Քիչ առաջ Կառավարություն էր եկել Շիրակի նախկին մարզպետ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը։

Ցոլակյանը չմանրամասնեց, թե որն է Կառավարություն գալու պատճառը, լրագրողների այն հարցը, թե արդյոք նա հավակնում է նշանակվել մարզպետի պաշտոնում, անպատասխան մնաց։

Նշենք այսօր աշխատանքից ազատեցին 6 մարզպետներ:

Մասնավորապես, աշխատանքից ազատվեցին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ԲՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ), Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը (ԲՀԿ):

Share