Խոհանոց

Պիցցա Սթրոմբոլի պատրաստման համեղ բաղադրատոմսը

Պիցցա Սթրոմբոլի պատրաստման համեղ բաղադրատոմսը

Բաղադրիչներ

Խմորի համար՝ ջուր – 1 բաժակ (տաք), խմորիչ – 1/4 թ/գդ, շաքարավազ – 1ճ/գդ, աղ – 2թ/գդ, բուսայուղ – 2ճ/գդ, ալյուր – 3 բաժակ

Միջուկի համար` պանիր – 1,5 բաժակ (ցանկալի է մոցարելլա), երշիկ – 9 շերտ, խոզապուխտ – 7 շերտ, ձու – 1 հատ

Պատրաստման եղանակ

Խմորը պատրաստելու համար 1 բաժակ տաք ջրի մեջ խառնել խմորիչը և շաքարավազը, ապա ավելացնել աղը և բուսայուղը: Լցնել խորը ամանի մեջ, որտեղ մաս առ մաս ավելացնել ալյուրը և խմոր հունցել: Պատրաստի խմորը դնել բուսայուղով պատված ամանի մեջ, փակել սրբիչով և թողնել այդ վիճակում հանսգտանա 1-1,5 ժամ:

Խմորը ուղղանկյունաձև բացել, վրան քսել տոմատի մածուկը՝ կողքերից թողնելով ազատ տարածություն:

Վրան շաղ տալ քերած պանիրը, շարել խազապուխտի և երշիկի շերտերը:

Ձուն կոտրել փոքրիկ ամանի մեջ, հարել, ապա քսել խմորի կողքերի ազատ հատվածների վրա: Խմորը փաթաթել ռուլետի նման, վրան հարված ձու քսել, շաղ տալ մի քիչ քերած պանիր, չորացրած կանաչի: Ռուլետի վրա դանակով կատարել փոքրիկ կտրվածքներ 4-5սմ հեռավորության վրա:

Ռուլետով տապակը դնել քիչ բուսայուղով պատված տապակի վրա և տեղափոխել ջեռոց: Եփել 10-12րոպե 240-250 աստիճանում:

Պիցցա Սթրոմբոլին մատուցվում է անմիջապես:

Ի դեպ՝

Ստրոմբոլին հրաբխի անուն է, որը դանդաղ և միալար ժայթքում է արդեն շատ ու շատ հազարամյակներ: Այդ պատճառով իտալացիները այսպես են կոչել նաև բերանի մեջ ժայթքող այս հրաբխային պիցցան: 

Սթրոմբոլին իսկապես վտանգավոր պիցցա է, քանի որ այն այնպիսի հաճույք է պատճառում, որ  շատ հեշտ կարելի է կախվածության մեջ ընկնել:

Աղբյուր

Կիսվել նյութով