Մամուլ

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». Հայկ Ալումյան

«Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան». այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Հայկ Ալումյանի խոսքով դեռևս հունիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել դատարան: Դրա իրավունքն ունի կալանավորված յուրաքանչյուր ոք, և դատարանը պետք է գրավ կիրառի, եթե չկան օրենքով նախատեսված արգելքներ:

Միջնորդությունը դեռ չի քննվել, այն դեպքում, երբ «Քրեադատավարական օրենսգրքի» 102 հոդվածն ասում է, որ միջնորդություններն ու պահանջները պետք է քննվեն դրանք ներկայացվելուց հետո անմիջապես:

Օրենքը ասում է մի բան, պարոն Քոչարյանի հանդեպ իրականացվում է այլ բան։

Կիսվել նյութով