Մամուլ

Օսիպյանի պաշտոնի համար թեժ մրցակցություն է սկսվել. «Փաստ»

Առաջիկայում պաշտոնանկ կարվի ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

«Ոստիկանապետի՝ «իր տեղում չլինելու» մասին տարբեր հրապարակումներով «Օվերտոնի պատուհանի» սկզբունքով փորձ է արվում հանրության մոտ Օսիպյանի հրաժարականի պահանջ ստեղծել»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` ոստիկանապետի պաշտոնի համար արդեն բավական թեժ մրցակցություն է սկսվել:

Հիշեցնենք` Օսիպյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ է նշանակվել անցած տարվա մայիսին` «թավշյա հեղափոխությունից» հետո։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվել նյութով