ՄամուլՏեսանյութ

Օսիպյանի ասածն ու իրականությունը հակադիր բևեռներում են գտնվում․ Նարեկ Սամսոնյան

Օսիպյանի ասածն ու իրականությունը հակադիր բևեռներում են գտնվում․ – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

«Մի քանի ամիս առաջ, երբ Վալերի Օսիպյանի աշխատասենյակում հանդիպեցինք, պարոն Օսիպյանը ինձ պատմում էր, որ «օրենքով գողերին» դաժանաբար բերման ա ենթարկում ու, որ հանրապետությունում այլևս օրենքով գողերը խեղճացած են:

Սույն տեսահոլովակում երևում է, որ պարոն Օսիպյանի ասածն ու իրակաություն հակադիր բևեռներում են գտնվում: 

Սա է այն պատկերը, որը իրականում տիրում է ոստիկանական համակարգում:

Մնացած մեկնաբանություններն անիմաստ են:

Նայեք և ինքներդ պատկերացրեք ի՞նչ բարոյական անդունդ է տիրում համակարգում, ի՞նչ հիմքով պետք է իրեն խկեշողի դիմաց կանգնած ու ոչինչ չարած ոստիկանը հարգի իր համազգեստն ու աշխատանքը: «Շնորհակալություն» պարոն Օսիպյան»։

Share