Մամուլ

Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների աշխատակիցները փակել են Մաշտոցի պողոտան և վանկարկում են՝ «Թողեք աշխատենք»

Երևանի քաղաքապետարանը վերսկսել է Օպերայի հարակից տարածքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք երեկ սրճարանների աշխատողների մեծ բողոքի և պայքարի արդյունքում դադարեցվել էին։

Քաղաքապետարանի գործողություններն այսօր ավելի մեծ վրդովմունքի և դիմադրության ալիք են բարձրացրել: Սրճարանների աշխատակիցները բողոքի ցույց են սկսել։ Նրանք փակել են Մաշտոցի պողոտան և վանկարկում են՝ «Թողեք աշխատենք»:

Իրավիճակը բավականին լարված է, այդ պատճառով էլ այս պահին այնտեղ են գտնվում մեծ թվով ոստիկաններ, որոնք փորձում են ակցիայի մասնակիցներին դուրս բերել փողոցից։

Կիսվել նյութով