Մամուլ

Օձեր՝ Երևանում, Եղեգնաձորում, Եղվարդում ու Առինջում. մեկ օրում փրկարարները բռնել են 4 շահմար և 2 գյուրզա

Օձեր՝ Երևանում, Եղեգնաձորում, Եղվարդում ու Առինջում։ Հունիսի 21-22-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքներում և Առինջ գյուղում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 4 շահմար, 2 գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Կիսվել նյութով