Մամուլ

«Քուին բուրգեր» սրճարանի դիմաց երիտասարդի են սպանել անցորդների ներկայությամբ

«Քուին բուրգեր» սրճարանի դիմաց երիտասարդի են սպանել անցորդների ներկայությամբ

Պարզվել է Երևանի կենտրոնում՝ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկի մոտ գտնվող «Քուին բուրգեր» սրճարանի դիմաց, ժամեր առաջ սպանված երիտասարդի ինքնությունը, ով դանակահարվել է մեկ այլ երիտասարդի կողմից, ում հետ վիճվել էր փողոցում, անցորդների ներկայությամբ։ Նա 29-ամյա Համբարձում Եզեկյանն էր, որը բնակվում էր Երևանում, բայց Շիրակի մարզի Նահապետավան գյուղից էր։

Համբարձում Եզեկյան

Իրավապահները դեպքի վայրում հայտնաբերել էին արյան հետքեր ու դանակ։ Ըստ ականատեսների, դանակահարող երիտասարդը դիմել է փախուստի։

Share