Մամուլ

Քոչարյանի աջակիցները ծեծել են «Քոչարյան, հանցագործ» վանկարկող երիտասարդին․ նրան տեղափոխել են հիվանդանոց

Քոչարյանի աջակիցները ծեծել են երիտասարդին։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով նիստից հետո միջադեպ է տեղի ունեցել: Դատարանի շենքից դուրս մի խումբ անձինք ծեծի են ենթարկել մի երիտասարդի:

Ականատեսները լրագրողներին պատմեցին, որ երտասարդին ծեծել են Քոչարյանի աջակիցները այն բանից հետո, երբ նա վանկարկել է «Քոչարյան, հանցագործ»: 

Երիտասարդի ոտքն է կոտրվել, հարվածել են աչքերին. նրան շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց: 

Կիսվել նյութով