Մամուլ

«Քոչարյանը ստում է, նա կարծում է՝ մենք մոռացել ենք». Մեսրոպ Հարությունյան

Լրագրող Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը ՍՏՈՒՄ է, երբ ասում է, թե 2008 թվականի մարտի 1-ից 20-ը իտերնետը չի անջատվել: 

Նա կարծում է, մենք մոռացել ենք, որ ոչ մի կայք չէր բացվում, պրովայդերները, հաստատ վերին հրամանով, արգելափակել էին հայաստանյան կայքերը: Սակայն գործընկերներիս, հատկապես Արթուր Պապյանի սովորացրած ձևով, ինչ-որ պրոքսիներով (կարող է սխալվեմ էս տեխնոլոգիաների մասով) մի կերպ գոնե «Ազատության» ձայնագրված ծրագիրն էինք լսում:

Հիշեցնեմ իմ Կոլաժից (կներեք անհամեստության համար).

«ՕՐԱԳԻՐ. 03.03. 2008
Կրծքիս մի սպիտակ թուղթ փակցրած լուռ ման եմ գալիս։ Սա իմ բողոքն է պարտկոմի հրամանագրի դեմ։ Սա էն թռուցիկն է, որի մասին անեկդոտ կա. «առանց այդ էլ ամեն ինչ ասված է»։

Պարտկոմը գրաքննություն է մտցրել, թեպետ ԴԱ ԱՐԳԵԼՎԱԾ Է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով։ Բոլոր խմբագրություններ են այցելել ԳէՊէՈՒ-ի (չէ, ես գիտեմ, որ դա հիմա ԱԱԾ է կոչվում, սակայն սրանք գործում են ճիշտ իբրև բոլշևիկյան ԳէՊէՈՒ) գործակալները և նախազգուշացրել խմբագիրներին, թե պիտի տպագրեն միայն պաշտոնական հաղորդագրություններ։

Որոշված է արդեն, որ լույս տեսնելուց առաջ տպարանում թերթերը գրաքննվելու են։ 17 տարի է գրաքննություն չկա, և նույնիսկ սովետական վերջին տարիներին գլավլիտն արդեն մեղմացրել էր գրաքննությունը. գրաքննիչները ձևացնում էին, թե նայում են համարները։ Եվ միայն պարտկոմը կարող էր նման բան մոգոնել նորից։

Բոլոր ինտերնետային կայքերն անջատված են, բայց տղերքը ձևը գտել են. ինտերնետով լսում ենք «Ազատության» ձայնագրված ծրագիրը։ Երևի շուտով սրա առաջն էլ կառնեն»։

Կիսվել նյութով