Մամուլ

Քոչարյանը զրկվեց իր հերթական հենարանից

1in.am-ը գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ բողոքը քննող Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին ի վերջո բավարարեց Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը։ Այսինքն՝ բողոքը Ռշտունին չի քննելու։

Խնդիրն այն է, որ 2018թ․ ամռանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի՝ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո Վազգեն Ռշտունին հայտարարել էր, թե որպես իրավաբան՝ համաձայն է այդ որոշման հետ։ Սրանից ելնելով քննիչի կարծիքով դատավորը չի կարող անկողմնակալ լինել, քանի որ նախապես հրապարակային դիրքորոշում է հայտնել գործի վերաբերյալ։ Ինքնաբացարկի միջնորդությանը միացել էին նաև դատախազները։

Հիշեցնենք նաև, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումն իրականում գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ Մխիթար Պապոյանը, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն:

Փաստորեն կարելի է ենթադրել, որ Վերաքննիչ դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հանդես է գալիս հին ռեժիմի հենարանի և դատական համակարգում սաբոտաժ նախաձեռնողի դերում։

Թերևս գաղտնիք չէ, որ հեղափոխությունից առաջ գործադիր և դատական իշխանություններն ամբողջությամբ սերտաճած էին, իսկ դատավորների գործունեությունն էլ համակարգվում էր մեկ կենտրոնի կողմից, որն էր՝ Բաղրամյան 26-ը։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Կիսվել նյութով