Մամուլ

Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի մասով ծանուցագիր ուղարկեց Ազգային ժողով․ «Ժողովուրդ»

:«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ « Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի մասով ծանուցագիր ուղարկեց Ազգային ժողով: Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայանա ՀՀ քննչական կոմիտե` վկայի կարգավիճակով հարցաքննության:

«Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ: 

Իսկ Գագիկ Ծառուկյանի` «Բա, իհարկե, սարքած գործ էր» արտահայտությունը հիմք է դարձել, որ նրան վկայի կարգավիճակով հրավիրեն հարցաքննության: ՀՀ քննչական կոմիտեն էլ այս հայտարարությունից հետո ծանուցագիր էր ուղարկել. Ծառուկյանը պատռել էր ծանուցագիրը հենց ոստիկանների ներկայությամբ, եւ հիմա նախաքննական մարմինը ծանուցագիրը ուղարկել է Ազգային ժողով»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Կիսվել նյութով