Ազատ խոսք

«Քննիչը պետք է Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի». Արթուր Սաքունց

«Քննիչը պետք է Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի», – այս մասին, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծանուցագիրը պետական, տվյալ դեպքում իրավապահ մարմնի պաշտոնական փաստաթուղթն է, որով ամրագրվում է հասցեատիրոջ կողմից օրենքով սահմանված կոնկրետ գործողության կատարումը։

Օրենքի առջև պատասխանատվության սկզբունքը թելադրում է, եթե համաձայն չես, ապա կարող ես բողոքարկել գործողություն պարտադրելու ծանուցումը, բայց որևէ կերպ չի ենթադրում այն չկատարելը։

Քննիչը պետք է Գ. Ծառուկյանին բերման ենթարկելու մասին որոշում կայացնի, ու վերջ։

Քանի որ այլ քաղաքացիների դեպքում անպսյման կկայացներ»։

Կիսվել նյութով