Մամուլ

Քննադատողներն ովքե՞ր են, նույն մարդիկ, որոնք օրենքը ոնց ուզել՝ իրենց տակ ծալել են. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ)

Քննադատողներն ովքե՞ր են, նույն մարդիկ, որոնք օրենքը ոնց ուզել՝ իրենց տակ ծալել են։ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ «մտնում եմ Սահմանադրական դատարան՝ ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը»: Սա  հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել: 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այս առնչությամբ ասաց. «Ես ուզում եմ հասկանալ՝ այլ տեսակետ հայտնողները ովքե՞ր են, էն նույն մարդիկ են, ովքեր ժամանակին բացատրել են ամեն ինչ, ինչը անհնար էր, հա՞, նույն մարդիկ են, որոնք օրենքը ոնց ուզեցել, իրենց տակ ծալել են:

Մենք այսօր էդ մարդկանց կարծիքը վերցնում ենք՝ որպես երկրորդ կարծիք եւ փորձում ենք այլ մեկնաբանությո՞ւն տալ: Կարծում եմ, դա ճիշտ չի: Այն մարդիկ, ովքեր այսօր քննադատում են, ովքեր այլ կարծիք են հայտնում, հայտնի են այն բանով, որ օրենքները ծամածռել են այնպես, ինչպես հարմար է իրենց: Դրա շնորհիվ մարդկանց են ձերբակալել, մարդկանց են պաշտոնի նշանակել:

Օրինակ, ԱԱԾ նախկին տնօրենին նշանակելու ժամանակ օրենքը նույնպես ծամածռվել է, ինքը իրավունք չի ունեցել նշանակվել: Բայց բացատրությունը այդ նույն մարդիկ, ովքեր այսօր հակառակ կարծիք են ասում, հոյակապ ձեւով տալիս էին:

Իրականում այդ մարդկանց գործառույթը հենց դա էլ եղել է՝ ամբողջ իշխանավարման ընթացքում բացատել այն, ինչը իրենք արել են: Վերջնահաշվարկում մենք ստացել ենք այն դատական համակարգը, որը ստացել ենք»: 

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել նյութով