Մամուլ

Քարերով խփել են ոստիկաններին. Օսիպյանը պատմում է Իջևանի գիշերվա դեպքերի մասին․ Տեսանյութ

Իջևանում տեղի ունեցած դեպքերի ժամանակ ոստիկանների կողմից հարվածներ տեղի չեն ունեցել, հարվածները միայն քաղաքացիների կողմից է եղել, Քարերով խփել են ոստիկաններին: Այս մասին, այսօր՝ հուլիսի 18-ին, Իջևանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի օսիպյանը:

Նա ներկայացրեց երեկ տեղի ունեցածը՝ մանրամասնելով. «Երեկ մի խումբ քաղաքացիների ցերեկային ժամերին տարբեր հատվածներում փակեցին ճանապարհները: Ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների արդյունքում ճանապարհը բացվեց, իսկ երեկոյան արդեն քաղաքացիների թիվը հասել է 500-600-ի:

Նրանք հրաժարվել են կատարել ոստիկանության պահանջները, հրաժարվել են բացել ճանապարհը: Իմ կողմից որոշում կայացվեց, հանձնարարվեց, որպեսզի օրենքի սահմաններում շղթա կազմեն եւ փորձեն հայտարարելուց հետո քայլեն առաջ, քաղաքացիներին բացատրեն եւ ստիպեն, որ ազատեն ճանապարհի փակված հատվածը»:

Մանրամասները՝ տեսանյութում․

Կիսվել նյութով