ՄամուլՏեսանյութ

Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը (Տեսանյութ)

Քաղաքացիներից մեկը պատռեց Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ պաստառը (Տեսանյութ)

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության դիմաց «Yerkir.am»-ի լրագրողը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից Շուշիի մասին հայտարարությունը գրավոր, ինչպես Եռաբլուրում լրագրողի հարցին ի պատասխան պահանջել էր Նիկոլ Փաշինյանը, և ակնկալում է նրանից ուղիղ եթերում պատասխան։

Ակցիա իրականացնող քաղաքացիներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ-Նիկոլ»: Քաղաքացիներից մեկը լրագրողի ձեռքից խլեց պաստառը և պատռեցին:

«Իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը անհանդուրժելի է: Այո, ես նորից կարող եմ այդ հարցադրումը վարչապետին անել, ցանկացած առիթի դեպքում: Ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին հասկանա, մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»,-ասաց լրագրողը:

liana sargsyan

Հիշեցնենք, որ Եռաբլուրում, ի պատասխան լրագրողի հարցին, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվել էջում